среда, 16 апреля 2014 г.

Կուսակցականությունը ՄԻՋՈՑ է։ (ՀՅԴ)


Կուսակցականությունը ՄԻՋՈՑ է, գործիք` համախոհ մարդկանց հետ, համատեղած ուժերով, ՀԱՆՈՒՆ ԵՐԿՐԻ` գաղափարական որևէ ուղղությամբ ծառայելու, պայքարելու համար, այլ ոչ թե ՆՊԱՏԱԿ:
Իրական կուսակցականը իր անձնական բարեկեցությունը բխեցնում է համընդհանուր բարեկեցիկ կյանք ստեղծելուց, բայց ցավոք` շատ եսասերներ և նյութապաշտներ, անձնական և նեղխմբային պահանջմունքներին հագուրտ տալու համար, կուսակցականությունը դարձրել են ՆՊԱՏԱԿ, որի արդյունքում քաղաքական պայքարի այս գործիքը օրեցօր սկսել է աղավաղվել ...

Կարճ գրառումներ




Նախնյաց վրեժը լուծելը թուրք սպանելու մեջ չի, այլ ազգային հզոր ու արժանապատիվ ապրելակերպ ապահովող Հայոց Տուն ստեղծելու մեջ է ...
------------
Կնոջ հավաքական կերպարի մասին կարծիք արտահայտելիս՝ յուրաքանչյուրս ելակետ վերցրենք հարազատ մոր կերպարը: Եվ կտեսնեք, թե որքան գեղեցիկ ու բարի է աշխարհը ...
------------

Սիրելի կանայք, իսկ ո՞վ ասաց, որ դուք հավասար եք տղամարդկանց:
Դուք ավելին եք ... քանի որ միայն դուք կարող եք տղամարդ ծնել ..
--------------
Մարտի 8-ի շնորհավորանքներում անկեղծ են նրանք, ովքեր մարտի 9-ից մինչև հաջորդ տարվա մարտի 7-ը հարգալից վերաբերմունք ունեն կնոջ կերպարի նկատմամբ: Մարտի 8-ն ընդամենը հաշվետու ամփոփումն է ...

Անձնագիրը հայրենասիրության նշան է. Արթուր Եղիազարյան



Վաղը լրանում էր ՀՀ քաղաքացիության անձնագրիս գործունեության վերջնաժամկետը: Այսօր ներկայացա անձնագրային բաժին` նոր անձնագիր, ավելի ճիշտ` նույնականացման քարտ ստանալու համար:
Ասեմ, որ աննկարագրելի տհաճ գործընթաց էր:
1. Երեք ժամ նեղ միջանցքում` անկանոն հերթի մեջ (Հնարավոր չէ՞ր նախապես հերթագրման տերմինալներ դնել` ավելորդ հրմշտոցից և անհերթ-արտոնյալ ներս մտնողներից խուսափելու համար):
2. Նախապես ինչ որ բան ճշտելու գրեթե անհնարինություն:
3. Անհրաժեշտ գործողությունների, պահանջվող փաստաթղթերի իրազեկման գրեթե բացակայություն (հերթում սպասելու ժամանակ հասցրեցի կարդալ գրեթե բոլոր փակցված թղթերը)*:
* Հին անձնագրի հանձնման և նորի համար ձևակերպումներ անելու համար բանավոր ասացին, որ մինչև 50 տարեկան տղամարդկանց համար պետք է ներկայացվեն նաև զինվորական գրքույկները: Հարկադրված կատարվեց լրացուցիչ ծախս` արագ տաքսիով տեղաշարժվելու համար` նաև այդ փաստաթուղթը ներկայացնելու նպատակով:
Կարծում եմ, որ դժվար չէր հանրային տեղեկատվական միջոցներով կամ իրազեկող ցուցանակներով այդ մասին նախապես ծանուցել մարդկանց` ավելորդ լարվածությունից ու քաշքշուկից ազատելու համար:
4. Նոր փաստաթղթի տրամադրման սահմանված ժամկետի խախտում ( փաստորեն այսօր`28.02.2014թ-ին, նոր անձնագիր ստանալու համար, տնից երեք անձ դիմեցինք, որոնցից երկուսիս համար ստանալու ժամկետ սահմանվեց 28.02.2014թվականը, իսկ մեկի համար` 04.04.2014թվականը: Բացի այդ, ասացին, որ ինչ ամսաթիվ գրված է տրամադրված կտրոնի վրա` ներկայանանք դրանից առնվազն մեկ շաբաթ անց):
5. Պարզվեց, որ նույնականացման քարտի համար սահմանված վճարելիք 3000 դրամի փոխարեն` պետք է վճարենք 3300 դրամ, լրացուցիչ 300 դրամը` որպես միջնորդավճար, չնայած այդ մասին ոչ մի ճանապարհով նախապես չեն ծանուցում:
Մի խոսքով` հիասթափեցնող գործընթաց …
Հ.Գ. Անձնագրային բաժնից դուրս գալուց, բաժնի պետի դռան վերնամասում, նկատեցի մի ցուցանակ` բառացի լավ չեմ հիշում, բայց մոտավորապես հետևյալ գրությամբ` «Անձնագիրը հայրենասիրության նշան է»: Չգիտեմ, թե այդ մտքի հեղինակն ինչ է նկատի ունեցել, բայց ես լռեյալն ժպտացի ու հեռացա …

Սկիզբ

Արթուր Ալբերտի Եղիազարյանը ծնվել է 1973 թ. դեկտեմբերի 12-ին` Երևանում:

-------------------------------------------------------------------------------------------------
1990-1995թթ-ին սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը ` պատմության ուսուցչի և պատմաբանի որակավորումով :

-------------------------------------------------------------------------------------------------
1992 թվականից ՀՅԴ անդամ է:

1992-93թթ.-ին , որպես կամավորական, Շուշիի Առանձնակ Գումարտակի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին:
----------------------------------------------------------------------------------------------------

Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի համահիմնադիր է, եղել է առաջին տնօրենը: 1992 -1995թթ.-ին աշխատել է վարժարանի փոխտնօրեն, պատմաաշխարհագրական ամբիոնի վարիչ:
 -----------------------------------------------------
1995 -1997թթ-ին ծառայել է ՀՀ ՊՆ Բարձրագույն Զինվորական Բազմաբնույթ Հրամանատարական Ուսումնարանում, որպես վաշտի, այնուհետև՝ գումարտակի հրամանատարի տեղակալ: